Հայոց լեզուն. Նշանագիրք եւ թիւք

 



Հայոց լեզուն

Բ. Նշանագիրք եւ թիւք

Ա եւ Բ են նշանագիրք։ Գ է եւ նշանագիր։ Ա եւ Բ եւ Գ են նշանագիրք։ Ա է առաջինն՝ Բ է երկրորդն՝ Գ է երրորդն։ Γ է յունարէն նշանագիր։ C է լատիներէն նշանագիր։ C եւ D են լատիներէն նշանագիրք։ Γ եւ Δ են յունարէն նշանագիրք։

Ա եւ Բ են եւ թիւք։ Գ է եւ թիւ։ Ա եւ Բ եւ Գ են թիւք։ Ա եւ Բ են թիւք փոքունք։ Ռ է թիւ մեծ։

Գետ եւ քաղաք են բանք հայերէն։ Ուր է եւ բան հայերէն։ Ուր բանս ունի երիս գիրս։ Առաջին պարբերութիւնն ունի գիրս ԽԵ՝ այսինքն քառասուն եւ հինգ։

Կղզի բանն ունի գիրս չորս եւ վանկս երկուս. վանկն առաջինն՝ կղ-, եւ երկրորդն՝ -զի։ Ոչ բանն ունի գիրս երկուս եւ վանկս մի։

Ի՞նչ է Գ։ Գ է գիր եւ թիւ հայերէն։ Ի՞նչ է Γ։ Γ է գիր յունարէն։ Ո՞չ է Գ գիր յունարէն։ Ոչ է Գ-ն գիր յունարէն, այլ է գիր հայերէն։ Ո՞չ է Բ գիրն առաջին։ Ոչ է Բ գիրն առաջին, այլ գիրն երկրորդ։ Ի՞նչ է ոչ։ Ոչ է բան հայերէն։ Ոչ եւ այլ եւ մեծ եւ թիւ են բանք հայերէն։ Բան է եւ բան հայերէն։

Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

Movses Khorenatsi's History of the Armenians