Grabar Adjective Pronoun Declensions: Այն, այդ, այս

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Այն; այդ; այս Այն; այդ; այս
Genitive (Սեռական) Այնր, այնորիկ; այդր, այդորիկ; այսր, այսորիկ Անոր; ատոր; ասոր
Dative (Տրական) Այնմ, այնմիկ; այդմ, այդմիկ; այսմ, այսմիկ Անոր; ատոր; ասոր
Locative (Ներգոյական) Այնմ, յԱյնմ; այդմ, յայդմ; այսմ, յայսմ Անոր; ատոր; ասոր
Instrumental (Գործիական) Այնու, այնուիկ; այդու, այդուիկ; այսու, այսուիկ Անով; ատով; ասով
Ablative (Բացառական) յԱյնմ, յԱյնմանէ, յԱյնմիկ; յԱյդմ, յԱյդմանէ, յԱյդմիկ; յԱյսմ, յԱյսմանէ, յԱյսմիկ Անկէ; ատկէ; ասկէ
Accusative (Հայցական) զԱյն; զԱյդ; զԱյս (զ)Այն; այդ; այս

Grabar: Այն է քաղաք մեծ։

Western Armenian: Այն մեծ քաղաք է։

English: It is a large city.

Grabar: Գրեցի ձեզ ի թղթի այդր . . .

Western Armenian: Գրեցի ձեզ այդ նամակին մէջ . . .

English: I wrote to you in that letter . . .

Grabar: Ե՞րբ եկիր այսր:

Western Armenian: Ե՞րբ եկար այստեղ։

English: When did you come here?

Grabar: Երթա՞ս ընդ առնս ընդ այսմիկ:

Western Armenian: Այս մարդուն հետ պիտի երթա՞ս։

English: Are you going with this man?

Grabar: Այսուիկ գիտեմք . . .

Western Armenian: Ասով գիտենք . . .

English: By this we know . . .

Grabar: Կեցցե՞մ ի հիւանդութենէ աստի իմմէ յայսմանէ:

Western Armenian: Այս հիւանդութենէն պիտի առողջանա՞մ։

English: Will I survive from this illness?

Grabar: Զի՞նչ գործեցեր զայդ:

Western Armenian: Ի՞նչ է այդ ըրածդ։

English: What is that you've done?

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Այնք; այսք; այդք Անոնք; ասոնք; ատոնք
Genitive (Սեռական) Այնց, այնոցիկ; այսց, այսոցիկ; այդց, այդոցիկ Անոնց; ասոնց; ատոնց
Dative (Տրական) Այնց, այնոցիկ; այսց, այսոցիկ; այդց, այդոցիկ Անոնց; ասոնց; ատոնց
Locative (Ներգոյական) յԱյնս, յԱյնոսիկ; յԱյսս, յԱյսոսիկ; յԱյդս, յԱյդոսիկ Անոնց; ասոնց; ատոնց
Instrumental (Գործիական) Այնոքիւք; այսոքիւք; այդոքիւք Անոնցմով; ասոնցմով; ատոնցմով
Ablative (Բացառական) յԱյնց, յԱյնցանէ; յԱյսց, յԱյսցանէ; յԱյդց, յԱյդցանէ Անոնցմէ; ասոնցմէ; ատոնցմէ
Accusative (Հայցական) զԱյնս; զԱյսս; զԱյդս Անոնք; ասոնք; ատոնք

Grabar: Այնք իցեն իմ նաւք։

Western Armenian: Անոնք իմ նաւերս են։

English: These are my boats.

Grabar: Ա՛յնց ժամանակաց . . .

Western Armenian: Այն ժամանակներուն . . .

English: In those times . . .

Grabar: Յաւուրսն յայդոսիկ . . .

Western Armenian: Այդ օրերուն . . .

English: In those days . . .

Grabar: Զքաղաքսն զայսոսիկ։

Western Armenian: Այս քաղաքները։

English: These cities.

Grabar: Ի բաց կացէք յարանցդ յայդցանէ։

Western Armenian: Հեռո՛ւ մնացէք այդ մարդոցմէն։

English: Leave those men alone.

Grabar: Զայնս քաղեցէք:

Western Armenian: Անոնք քաղեցէք։

English: Reap those ones.

Test yourself:

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

A selection of famous literary lines, translated to 5th century Grabar

Some male names from 5th century Armenia