Grabar Pronoun Declensions: Ո

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Ո, Ով Ով (որ)
Genitive (Սեռական) Ոյր Որու
Dative (Տրական) Ում Որու
Locative (Ներգոյական) Ում Որու
Instrumental (Գործիական) Որով Որով
Ablative (Բացառական) յՈւմէ, յՈւմմէ Որմէ
Accusative (Հայցական) զՈ, զՈվ Ով

Grabar: Դու ո՞ ես:

Western Armenian: Դուն ո՞վ ես։

English: Who are you?

Grabar: Դուք ո՞վ էք:

Western Armenian: Դուք ո՞վ էք։

English: Who are ye?

Grabar: Ո՞յր դուստր ես դու։

Western Armenian: Որու՞ն աղջիկն ես դուն։

English: Whose daughter are you?

Grabar: Ընդ ո՞ւմ։

Western Armenian: Որու՞ն հետ։

English: With whom?

Grabar: Որո՞վ իշխանութեամբ առնես զայդ։

Western Armenian: Ի՞նչ իշխանութեամբ կ’ընես անիկա։

English: With what authority do you do that?

Grabar: Որո՞վ անուամբ։

Western Armenian: Որու՞ն անունով։

English: In/by whose name?

Grabar: Յումէ՞ տաղտկացաւ։

Western Armenian: Որմէ՞ զզուեցաւ։

English: With whom was she disgusted?

Grabar: Զո՞ տեսեր:

Western Armenian: Ո՞վ տեսար։

English: Whom did you see?

Grabar: Ո ոք եւ իցէ:

Western Armenian: Ով որ ըլլայ (որեւէ մէկը)։

English: Anyone / whomever it may be.

Test yourself:

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

A selection of famous literary lines, translated to 5th century Grabar

Some male names from 5th century Armenia