Grabar Pronoun Declensions: Նա, դա, սա

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Նա, սա, դա Ան
Genitive (Սեռական) Նորա, սորա, դորա Անոր
Dative (Տրական) Նմա, սմա, դմա Անոր
Locative (Ներգոյական) Նմա, սմա, դմա Անոր
Instrumental (Գործիական) Նովաւ, սովաւ, դովաւ Անով
Ablative (Բացառական) ՚ի Նմանէ, ՚ի սմանէ, ՚ի դմանէ Անկէ, անորմէ
Accusative (Հայցական) զՆա, զՍա, զԴա Ան

Grabar: Տուաւ առ նա:

Western Armenian: Տուաւ անոր։

English: She gave it to him.

Grabar: Տուաւ դա յիս:

Western Armenian: Ան ինծի տուաւ։

English: She gave it to me.

Grabar: Ի վերայ նորա։

Western Armenian: Անոր վրայ։

English: On top of it.

Grabar: ՚Ի վերայ գլխոյ սորա:

Western Armenian: Անոր գլխուն վրայ։

English: On top of her head.

Grabar: Չիցե՞ն քորք դորա աստ առ մեզ:

Western Armenian: Իր քոյրերը հոս՝ մեր քով չե՞ն։

English: Aren’t her sisters here with us?

Grabar: Ընդ նմա։

Western Armenian: Անոր հետ։

English: With her.

Grabar: Թոյլ տուք դմա։

Western Armenian: Թող տուէք իրեն։

English: Leave her alone.

Grabar: Հեռի եղիցի ի նմանէ:

Western Armenian: Հեռու թող ըլլայ իրմէ։

English: Let it be far from her.

Grabar: Ոչինչ է պիղծ նովաւ։

Western Armenian: Բան մը ինքիրմէ պիղծ չէ։

English: Nothing is foul of itself.

Grabar: Քեզ տաց զդա:

Western Armenian: Քեզի պիտի տամ անիկա։

English: I will give it to you.

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Նոքա, սոքա, դոքա Անոնք
Genitive (Սեռական) Նոցա, Սոցա, Դոցա Անոնց
Dative (Տրական) Նոցա, Սոցա, Դոցա Անոնց
Locative (Ներգոյական) Նոսա, սոսա, դոսա Անոնց
Instrumental (Գործիական) Նոքաւք, Սոքաւք, Դոքաւք Անոնցմով
Ablative (Բացառական) Նոցանէ, սոցանէ, դոցանէ Անոնցմէ
Accusative (Հայցական) զՆոսա, զՍոսա, զԴոսա Անոնք

Grabar: Սոքա աստի եւ նոքա անտի։

Western Armenian: Ոմանք ասդին, ոմանք անդին։

English: Some on this side, some on that side.

Grabar: Ի մէջ նոցա:

Western Armenian: Անոնց մէջը։

English: In/among them.

Grabar: Էր ի ժամանակաց ի ժամանակս` հանդերձ նոքաւք:

Western Armenian: Ատեն-ատեն իրենց հետն էր։

English: He was with them from time to time.

Grabar: Խաւսեցաւ ընդ նոսա եւ ասէ . . .

Western Armenian: Անոնց հետ խօսեցաւ եւ ըսաւ . . .

English: He spoke to them and said . . .

Grabar: Առ զայդ ի դոցանէ։

Western Armenian: Առ անոնցմէ ատիկա։

English: Take that from them.

Grabar: Մատո առ նա զդոսա։

Western Armenian: Իրեն մատուցանէ անոնք։

English: Dedicate those to him.

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

A selection of famous literary lines, translated to 5th century Grabar

Some male names from 5th century Armenia