Grabar Noun Declensions: Այր
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Այր | Մարդ |
Genitive (Սեռական) | Առն | Մարդու |
Dative (Տրական) | Առն, յԱյր | Մարդու |
Locative (Ներգոյական) | Առն | Մարդու |
Instrumental (Գործիական) | Արամբ | Մարդով |
Ablative (Բացառական) | յԱռնէ | Մարդէ |
Accusative (Հայցական) | զԱյր | Մարդը |
—
Grabar: Եւ նա եղիցի այր վայրագ։
Western Armenian: Ան վայրենի մարդ պիտի ըլլայ։
English: He will be a savage man.
—
Grabar: Սկեսրայրն նորա եւ առն իւրոյ . . .
Western Armenian: Իր կեսրայրը եւ ամուսինը . . .
English: Her father-in-law and husband . . .
—
Grabar: Ընդ արամբ իւրով։
Western Armenian: Իր ամուսինով։
English: With her husband.
—
Grabar: Ելցէ յառնէ իւրմէ։
Western Armenian: Կ՛արձակէ իր ամուսինը։
English: She divorces her husband.
—
Grabar: Երթ կոչեա զայր քո եւ եկ այսր:
Western Armenian: Գնա՛, կանչէ ամուսինդ ու հոս եկուր։
English: Go, call your husband and come here.
—
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Արք | Մարդեր |
Genitive (Սեռական) | Արանց | Մարդերու |
Dative (Տրական) | Արանց | Մարդերու |
Locative (Ներգոյական) | Արս, յԱրս | Մարդերու |
Instrumental (Գործիական) | Արամբք | Մարդերով |
Ablative (Բացառական) | յԱրանց | Մարդերէ |
Accusative (Հայցական) | զԱրս | Մարդերը |
—
Grabar: Արք ոմանք խնդրեն զքեզ:
Western Armenian: Ոմանք մարդիկ քեզ կը փնտռեն։
English: Some men are looking for you.
—
Grabar: Բազմութիւն արանց եւ կանանց:
Western Armenian: Մարդերու եւ կիներու բազմութիւնը։
English: The multitude of men and women.
—
Grabar: Առաքեա արս . . .
Western Armenian: Մարդիկդ ղրկէ . . .
English: Send your men . . .
—
Grabar: Յարանց Հայաստանեայց։
Western Armenian: Հայաստանի մարդերէն։
English: From (among) the men of Armenia.
—
Grabar: Եհարց զարս . . .
Western Armenian: Հարցուց մարդերուն . . .
English: He asked the men . . .
—
Comments
Post a Comment