Grabar Noun Declensions: Սիրտ
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Սիրտ | Սիրտ |
Genitive (Սեռական) | Սրտի | Սրտի |
Dative (Տրական) | Սրտի | Սրտի |
Locative (Ներգոյական) | Սրտի | Սրտի |
Instrumental (Գործիական) | Սրտիւ | Սիրտով |
Ablative (Բացառական) | ՚ի Սրտէ | Սիրտէ |
Accusative (Հայցական) | Սիրտ, զՍիրտ | Սիրտը |
—
Grabar: Զիա՞րդ ասես թէ` Սիրեցի զքեզ, եւ սիրտ քո չէ ուղիղ ընդ իս։
Western Armenian: Ի՞նչպէս կ’ըսես թէ «Քեզ կը սիրեմ» երբ քու սիրտդ ինծի հետ չէ։
English: How can you say you love me when your heart is not with me?
—
Grabar: Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա։
Western Armenian: Անոր սրտին ցանկութիւնը տուիր իրեն։
English: You gave him his heart’s desire.
—
Grabar: Ասաց ի սրտի իւրում թէ . . .
Western Armenian: Իր սրտին մէջ ըսաւ թէ . . .
English: She said in her heart . . .
—
Grabar: Բոլորով սրտիւ իմով։
Western Armenian: Իմ բոլոր սիրտովս։
English: With my whole heart.
—
Grabar: Թողութիւն արար նմա ի սրտէ։
Western Armenian: Անոր իր սիրտէն ներեց։
English: He pardoned him from his heart.
—
Grabar: Նիզակաւն հարեալ զսիրտն։
Western Armenian: Իր նիզակովը անոր սիրտը զարկաւ։
English: He pierced his heart with his spear.
—
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Սիրտք | Սիրտեր |
Genitive (Սեռական) | Սրտից | Սիրտերու |
Dative (Տրական) | Սրտից | Սիրտերու |
Locative (Ներգոյական) | Սրտից | Սիրտերու |
Instrumental (Գործիական) | Սրտիւք | Սիրտերով |
Ablative (Բացառական) | ՚ի Սրտից | Սիրտերէ |
Accusative (Հայցական) | Սիրտս, զՍիրտս | Սիրտերը |
—
Grabar: Մի՛ ագահեսցեն սիրտք ձեր։
Western Armenian: Ձեր սիրտերը թող չագահանան։
English: Let not your hearts become avaricious.
—
Grabar: . . . որոց ականջք սրտիցն բացեալ էին։
Western Armenian: . . . որոնց սիրտերուն ականջները բացուած էին։
English: . . . whose hearts' ears were opened.
—
Grabar: Կային ի ծանր սուգն բեկեալ սրտիւք:
Western Armenian: Կոտրուած սիրտերով ծանր սուգի մէջ էին։
English: They were in deep mourning with broken hearts.
—
Comments
Post a Comment