Grabar Verb Conjugations: Առնել
Present (Ներկայ) | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Առնեմ | Կ'ընեմ | Առնեմք | Կ'ընենք |
Առնես | Կ'ընես | Առնէք | Կ'ընէք |
Առնէ | Կ'ընէ | Առնեն | Կ'ընեն |
—
Grabar: Ոչ կարէր առնել ինչ։
Western Armenian: Բան մըն ալ չէր կրնար ընել։
English: He could do nothing.
—
Grabar: Զինչ ասես առնեմ:
Western Armenian: Ըսածդ կ'ընեմ։
English: I will do as you say.
—
Grabar: Զինչ մեզ հրամայէք՝ մեք զայն առնեմք։
Western Armenian: Ինչ որ հրամայէք, մենք անիկա կ'ընենք։
English: We will do as you command.
—
Grabar: Ոչ է ուղիղ բանդ զոր առնես:
Western Armenian: Քու ըրածդ ճիշդ չէ։
English: What you're doing is not right.
—
Grabar: Բարւոք առնէք։
Western Armenian: Աղէկ կ'ընէք։
English: You're doing well.
—
Grabar: Բարի առնէ բարեաց։
Western Armenian: Բարիք կ'ընէ բարիներուն։
English: He does good things for those who are good.
—
Grabar: Ասեն եւ ոչ առնեն:
Western Armenian: Կ'ըսեն եւ չեն ըներ։
English: They say and do not do (they do not practice what they preach).
—
Անկատար անցեալ (Past Imperfect) | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Առնէի | Կ'ընէի | Առնէաք | Կ'ընէինք |
Առնէիր | Կ'ընէիր | Առնէիք | Կ'ընէիք |
Առնէր | Կ'ըներ | Առնէին | Կ'ընէին |
—
Grabar: Ոչ գիտէին զի՛նչ առնէի։
Western Armenian: Չէին գիտեր ինչ կ'ընէի։
English: They didn't know what I was up to.
—
Grabar: Զոր առնէաք ի զուր է:
Western Armenian: Ինչ որ ըրինք ի զուր է։
English: What we did is in vain.
—
Grabar: Զինչ եւ առնէր . . .
Western Armenian: Ինչ որ ըներ . . .
English: Whatever s/he did . . .
—
Grabar: Ծաղր առնէին զնա։
Western Armenian: Ծաղր կ'ընէին զանիկա։
English: They would ridicule him.
—
Կատարեալ անցեալ (Past perfect) | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Արարի | Ըրի | Արարաք | Ըրինք |
Արարեր | Ըրիր | Արարիք | Ըրիք |
Արար | Ըրաւ | Արարին | Ըրին |
—
Grabar: Զի՞նչ արարի քեզ։
Western Armenian: Ի՞նչ ըրի քեզի։
English: What did I do to you?
—
Grabar: Զոր պարտէաքն առնել` արարաք։
Western Armenian: Ինչ որ պարտական էինք ընելու՝ ըրինք։
English: We have done that which was our duty to do.
—
Grabar: Որպէս կամեցար եւ արարեր:
Western Armenian: Ուզածիդ պէս ըրիր։
English: You did as you pleased.
—
Grabar: Ա՞ստ արարիք։
Western Armenian: Հո՞ս ըրիք։
English: You did it here?
—
Grabar: Այց արար Երեւանի։
Western Armenian: Երեւան այցելեց։
English: She visited Yerevan.
—
Grabar: Հրձիգ արարին զմենքենայս։
Western Armenian: Մեքենաները այրեցին։
English: They burnt the machines.
—
Subjunctive | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Արարից | (Պիտի) ընեմ | Արասցուք | (Պիտի) ընենք |
Արասցես | (Պիտի) ընես | Արասջիք, արասցէք | (Պիտի) ընէք |
Արասցէ | (Պիտի) ընէ | Արասցեն | (Պիտի) ընեն |
—
Grabar: Ընթրիս արարից առ նա։
Western Armenian: Անոր հետ ընթրիք պիտի ընեմ։
English: I will dine with her.
—
Grabar: Զի՞նչ արասցուք։
Western Armenian: Ի՞նչ ընենք։
English: What shall we do?
—
Grabar: Այց արասցես նմա:
Western Armenian: Անոր այցելութիւն պիտի ընես։
English: You are going to visit him.
—
Grabar: Զոր ինչ ասիցէ ձեզ` արասջիք:
Western Armenian: Ինչ որ ձեզի ըսէ, զայն ըրէք։
English: Do what he tells you.
—
Grabar: Աւն եւ աւն արասցէ . . .
Western Armenian: Այսպէս ու անկէ աւելի թող ընէ . . .
English: Let him do so, and more . . .
—
Grabar: Զնոյնս արասցեն ընդ ձեզ։
Western Armenian: Ձեզի նոյն բաները պիտի ընեն։
English: They will do the same things to you.
—
Imperative (Հրամանական):
Արա, արարէք. Ըրէ, ըրէք։
Մի՛ առներ.
Մի՛ առնէք.
—
Grabar: Արա զայս։
Western Armenian: Ասիկա ըրէ։
English: Do this.
—
Grabar: Մի՛ յամաւթ առներ զմեզ։
Western Armenian: Մեզի ամօթ մի՛ ըներ։
English: Do not put us to shame.
—
Comments
Post a Comment