Ընթացք ի գրոց բարբառ. Բժշկել ի շաբաթու
Ընթացք ի գրոց բարբառ
Է. Բժշկել ի շաբաթու
Եւ անդ էր այր մի` որոյ երեսուն եւ ութ ամ էր ի հիւանդութեան իւրում (որ երեսուն եւ ութ տարիէ հիւանդ էր). զնա իբրեւ ետես Յիսուս՝ զի անկեալ դնէր, եւ գիտաց թէ բազում ժամանակք են այնուհետեւ, ասէ ցնա. Կամի՞ս ողջ լինել: Պատասխանի ետ նմա հիւանդն. Տէր, ոչ զոք ունիմ, թէ յորժամ ջուրքն յուզիցին՝ արկցէ զիս յաւազանն. եւ մինչ ես դանդաղիմ, այլ ոք քան զիս յառաջագոյն իջանէ: Ասէ ցնա Յիսուս. Արի՛ առ զմահիճս քո եւ գնա: Եւ ողջացաւ այրն, եւ յարեաւ առ զմահիճս իւր եւ շրջէր. եւ էր շաբաթ յաւուրն յայնմիկ: Ասեն Հրեայքն ցբժշկեալն. Շաբաթ է եւ ոչ է արժան առնուլ քեզ զմահիճս քո: Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Որ բժշկեացն զիս, նա ասաց ցիս. Առ զմահիճս քո եւ գնա: Հարցին ցնա եւ ասեն. Ո՞վ է այրն որ ասաց ցքեզ. Առ զմահիճս քո եւ շրջեաց: Եւ բժշկեալն ոչ գիտէր թէ ով իցէ. քանզի Յիսուս խոյս ետ վասն ամբոխին ի տեղւոջէ անտի:
Comments
Post a Comment