Ընթացք ի գրոց բարբառ. Պատանին պատուիրանապահ

Ընթացք ի գրոց բարբառ

Դ. Պատանին Պատուիրանապահ

        Եւ ահա մատուցեալ ոմն առ Յիսուս ասէ. Վարդապետ բարի, զի՞նչ բարի գործեցից՝ զի ընդունիցիմ զկեանս յաւիտենականս։ Եւ նա ասէ ցնա. Զի՞ հարցանես զիս զբարւոյ, մի է բարիեթէ կամիս ՚ի կեանսն յաւիտենականս մտանել, պահեա զպատուիրանսն։ Ասէ ցնա. Զո՞րս (ո՞ր պատուիրանները)։ Ասէ ցնա Յիսուս. Զմի՛ սպանաներն՝ եւ մի՛ շնար, եւ մի՛ գողանար, եւ մի՛ սուտ վկայեր, պատուեա զհայր քո եւ զմայր, եւ սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո։ Ասէ ցնա պատանին. Զայդ ամենայն պահեցի ՚ի մանկութենէ իմմէ, արդ ի՞ւ իւիք պակաս իցեմ։ Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիս կատարեալ լինել, ե՛րթ վաճառեա զինչս քո եւ տուր աղքատաց, եւ ունիցիս գանձս յերկինս, եւ եկ զկնի իմ։ Իբրեւ լուաւ պատանին զբանն, գնաց տրտմեալ, զի ունէր ստացուածս բազումս։

Մատթեոս ԺԹ. 16-23

Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

Movses Khorenatsi's History of the Armenians