Grabar Noun Declensions: Բան

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Բան Բառ
Genitive (Սեռական) Բանի Բառի
Dative (Տրական) Բանի Բառի
Locative (Ներգոյական) ՚ի Բանի Բառի
Instrumental (Գործիական) Բանիւ Բառով
Ablative (Բացառական) ՚ի Բանէ Բառէ
Accusative (Հայցական) զԲան Բառը

Grabar: Դարձեալ զնոյն բան ասաց:

Western Armenian: Նորէն նոյն բանը ըսաւ։

English: He said the same thing again.

Grabar: Եղիցի ըստ բանի քում:

Western Armenian: Ըսածիդ պէս թող ըլլայ։

English: Let it be as you say.

Grabar: Մ՛ի յաւելուցուք ինչ ի բանն զոր ես պատուիրեմ ձեզ, եւ մի՛ հատանիցէք ի նմանէ։

Western Armenian: Պատուիրած խօսքիս վրայ բան մը մի՛ աւելցնէք ու անկէ բան մը մի՛ պակսեցնէք։

English: Do not add to what I am commanding you, nor take away from it.

Grabar: Մի բանիւ կատարեցաւ։

Western Armenian: Մէկ բառով վերջացաւ։

English: It was done with a word.

Grabar: Երկեաւ ի բանէ Տեառն։

Western Armenian: Աստուծոյ բառէն վախցաւ։

English: He feared the word of the Lord.

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Բանք Բառեր
Genitive (Սեռական) Բանից Բառերու
Dative (Տրական) Բանից Բառերու
Locative (Ներգոյական) ՚ի Բանս Բառերու
Instrumental (Գործիական) Բանիւք Բառերով
Ablative (Բացառական) ՚ի Բանից Բառերէ
Accusative (Հայցական) զԲանս Բառերը

Grabar: Բանք նորա իբրեւ զհուր են։

Western Armenian: Իր խօսքերը բոցի պէս են։

English: His words are like fire.

Grabar: Բանից իմաստնոց մատո զունկն քո։

Western Armenian: Ականջդ տուր իմաստուններուն խօսքերուն։

English: Lend your ear to the words of the wise.

Grabar: Ի բանս քո յուսացայ։

Western Armenian: Քու խօսքերուդ մէջ յոյս դրի։

English: I put faith in your words.

Grabar: Հարցանէր զնա բանիւք բազմաւք։

Western Armenian: Շատ խօսքերով հարցաքննեց իրեն։

English: He questioned him with many words.

Grabar: Ի բանից քոց պարտաւորեսցիս։

Western Armenian: Քու խօսքերէդ պիտի դատապարտուիս։

English: By your words you shall be condemned.

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

A selection of famous literary lines, translated to 5th century Grabar

Some male names from 5th century Armenia