Grabar Pronoun Declensions: Ամենեքեան
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Ամենեքեան, ամենեքին | Ամէնը |
Genitive (Սեռական) | Ամենեցուն, ամենեցունց | Ամէնուն |
Dative (Տրական) | Ամենեցուն, ամենեցունց | Ամէնուն |
Locative (Ներգոյական) | Ամենեսին | Ամէնուն |
Instrumental (Գործիական) | Ամենեքումբք | Ամէնով |
Ablative (Բացառական) | յԱմենեցուն, յԱմենեցունց | Ամէնէն |
Accusative (Հայցական) | զԱմենեսեան, զԱմենեսին | Ամէնը |
—
Grabar: . . . մինչեւ ամենեքեան արբցեն:
Western Armenian: . . . մինչեւ ամէնը խմեն։
English: . . . until they all drink.
—
Grabar: Գիտէք ամենեքին . . .
Western Armenian: Ամէն ինչ գիտէք . . .
English: You know everything . . .
—
Grabar: «Ամենեցուն ժամանակ է, եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից:» —Ժողովող 3:1
Western Armenian: «Ամէն ինչի ատենը կայ, ու երկինքի տակ եղող ամէն բանի ժամանակը։»
English: “To everything there is a season, and a time to every purpose under heaven.” —Ecclesiastes 3:1
—
Grabar: . . . սրբովքդ ամենեքումբք որ են յամենայն կողմանս Հայոց:
Western Armenian: . . . Հայաստանի մէջ եղող բոլոր սուրբերուն հետ։
English: . . . with all the saints throughout Armenia.
—
Grabar: Առ ո՞ յամենեցունց ի մէնջ:
Western Armenian: Մեր բոլորէն որու՞ն։
English: For which one of us?
—
Grabar: Բժշկեաց զամենեսին:
Western Armenian: Բոլորը բժշկեց։
English: S/he healed them all.
—
Grabar: «Փակեցին գիրք զամենեսին ընդ մեղաւք։» —Գաղատացիք 3:22
Western Armenian: «Գիրքը բոլորը փակեց մեղքի տակ։»
English: “The Scripture has concluded all under sin.” —Galatians 3:22
—
Comments
Post a Comment