Grabar Prepositions: Ի, յ
Grabar: Ի սկզբանէ . . .
Western Armenian: Սկիզբէն . . .
English: From the beginning . . .
—
Grabar: Զի Հայաստան դարձաւ ի բարեաց. հալածեցին զթշնամի:
Western Armenian: Հայաստան բարին մերժեց. Թննամին զինք հալածեց։
English: Armenia turned its back on what is good, and the enemy pursued it.
—
Grabar: Եթէ դու յահեակ` ես յաջ։
Western Armenian: Եթէ դուն ձախ երթաս՝ ես աջ կ’երթամ։
English: If you [go to the] left, I [will go to the] right.
—
Grabar: Ոչ է ուրախութիւն իմ ի դոսին:
Western Armenian: Ուրախութիւնս ատոնց մէջը չէ։
English: My happiness is not in those things.
—
Grabar: Եթէ մերձ ի նա դնէս . . .
Western Armenian: Եթէ իր քովը դնէս . . .
English: If you put it next to her . . .
—
Grabar: Ի վերայ դնեմք։
Western Armenian: Վրան կը դնենք։
English: We put it on top.
—
Grabar: Էիք յանապատի անդ զաւուրս բազումս։
Western Armenian: Շատ ժամանակ անապատին մէջ բնակեցաք։
English: You lived in the wilderness for a long time.
—
Grabar: Հոգի սորա ի սմին է:
Western Armenian: Իր հոգին իր մէջն է։
English: His spirit is in him.
—
Grabar: Պահեցին յաւուր յայնմիկ։
Western Armenian: Այդ օրը ծոմ պահեցին։
English: They fasted on that day.
—
Grabar: Դիր ի սրտի քում։
Western Armenian: Սրտիդ մէջ դիր։
English: Put it in your heart.
—
Comments
Post a Comment