Grabar Adjective Pronoun Declensions: Նոյն, սոյն, դոյն
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Նոյն, սոյն, դոյն | Ան, աս, ատ, նոյն |
Genitive (Սեռական) | Նորին, նորուն, սորին, դորին | Անոր, ասոր, ատոր, նոյնի |
Dative (Տրական) | Նմին, սմին, դմին | Անոր, ասոր, ատոր, նոյնի |
Locative (Ներգոյական) | ՚ի նմին, ՚ի սմին, ՚ի դմին | Անոր, ասոր, ատոր, նոյնի |
Instrumental (Գործիական) | Նովին, նովիմբ, սովին, դովին | Անով, ասով, ատով, նոյնով |
Ablative (Բացառական) | ՚ի նմին, ՚ի սմին, ՚ի դմին | Անկէ, ասկէ, ատկէ, նոյնէ |
Accusative (Հայցական) | զՆոյն, զՍոյն, զԴոյն | Ան, աս, ատ, նոյնը |
—
Grabar: Զինչ է որ եղեւն` նոյն ինքն որ լինելոցն է։
Western Armenian: Ինչ որ եղած է, նոյնը պիտի ըլլայ։
English: That which has been is what will be.
—
Grabar: Խաւսեսցայ վասն յիշատակի դորին:
Western Armenian: Խօսեցայ իր յիշատակին համար։
English: I spoke for her memorial/commemoration.
—
Grabar: Եւ երկրորդն նման սմին.
Western Armenian: Եւ երկրորդը, ասոր նման.
English: And the second, like it:
—
Grabar: Ո՞չ նովին շաւղաւք շրջեցաք:
Western Armenian: Նոյն հետքերով չգալեցի՞նք։
English: Didn’t we walk by the same path?
—
Grabar: Հոգի սորա ի սմին է:
Western Armenian: Հոգին իր մէջն է։
English: His spirit is in him.
—
Grabar: Աւրէնքն զսոյն ո՞չ ասիցէ:
Western Armenian: Օրէնքը նոյնը չըսե՞ր։
English: Doesn’t the law say the same thing?
—
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Նոքին, նոյնք | Անոնք, ասոնք, ատոնք, նոյներ |
Genitive (Սեռական) | Նոցին, նոցուն, նոցունց, սոցին, դոցին | Անոնց, ասոնց, ատոնց, նոյներու |
Dative (Տրական) | Նոցին, նոցուն, նոցունց, սոցին, դոցին | Անոնց, ասոնց, ատոնց, նոյներու |
Locative (Ներգոյական) | Նոսին, նոյնս, դոսին, սոյնս | Անոնց, ասոնց, ատոնց, նոյներու |
Instrumental (Գործիական) | Նոքիմբք, նոքումբք | Անոնցմով, ասոնցմով, ատոնցմով, նոյներով |
Ablative (Բացառական) | ի նոցին, ի նոցուն, ի նոցունց, ի սոցին, ի դոցին | Անոնցմէ, ասոնցմէ, ատոնցմէ, նոյներէ |
Accusative (Հայցական) | զՆոյնս, զՆոսին, զՍոյնս, զՍոսա | Անոնք, ասոնք, ատոնք, նոյները |
—
Grabar: Ո՞չ նոքին իսկ ուսուսցեն զքեզ։
Western Armenian: Անոնք քեզի թող չսորվեցնե՞ն։
English: Shall they not teach you?
—
Grabar: Նոցունց հարք եւ մարք յարտասուաւք . . .
Western Armenian: Իրենց հայրերը եւ մայրերը արցունքներով . . .
English: Their fathers and mothers in tears . . .
—
Grabar: Ոչ է ուրախութիւն իմ ի դոսին:
Western Armenian: Ուրախութիւնս ատոնց մէջը չէ։
English: My happiness is not in those things.
—
Grabar: Ոչ կարեմ երթալ նոքիմբք։
Western Armenian: Անոնցմով չեմ կրնար երթալ։
English: I cannot go with these.
—
Grabar: Ի նոցունց զարհուրեցաւ։
Western Armenian: Անոնցմէ զարհուրեցաւ։
English: He was terrified of them.
—
Grabar: Եւ եթէ մի աւր ստիպեմ զդոսա . . .
Western Armenian: Եւ եթէ օր մը ստիպեմ ատոնց . . .
English: And if one day I force them . . .
—
Comments
Post a Comment