Grabar Pronoun Declensions: Միմեանց

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) - Իրար
Genitive (Սեռական) Միմեանց Իրարու
Dative (Տրական) Միմեանց Իրարու
Locative (Ներգոյական) Միմեանս Իրարու
Instrumental (Գործիական) Միմեամբք Իրարմով
Ablative (Բացառական) ՚ի Միմեանց Իրարմէ
Accusative (Հայցական) զՄիմեանս Զիրար

Grabar: Ողջոյն տաջիք միմեանց։

Western Armenian: Բարեւ տուէք իրարու։

English: Greet one another.

Grabar: Մի՛ ստէք միմեանց։

Western Armenian: Մի՛ ստէք իրարու։

English: Do not lie to one another.

Grabar: Անմիաբանք լիեալ ի միմեանց։

Western Armenian: Իրարու հետ չհամաձայնեցան։

English: They did not agree with one another.

Grabar: Եւ նոքա խաւսէին ընդ միմեանս վասն ամենայն անցիցն անցելոց:

Western Armenian: Եւ անոնք կը խօսէին իրարու հետ այս բոլոր եղած անցքերուն մասին։

English: And they talked together about all these things that had happened.

Grabar: Զի նախ միմեամբք քանդեալք աւերեցան վասն անաւրէնութեան իւրեանց:

Western Armenian: Նախ իրարու քանդեցին եւ աւրեցին իրենց անօրէնութեան պատճառով։

English: They first destroyed and ruined each other because of their impiety.

Grabar: Զատո ի միմեանց։

Western Armenian: Իրարմէ զատէ։

English: Separate them from each other.

Grabar: Սիրելիք, սիրեսցուք զմիմեանս։

Western Armenian: Սիրելիներ, սիրեցէք զիրար։

English: Beloveds, love one another.

Comments

Popular posts from this blog

In Defense of Civilization

Learn Classical Armenian!

The Fables of Mkhitar Gosh