Grabar Pronoun Declensions: Իմն, իք

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Իմն, իք Բան մը
Genitive (Սեռական) Իրիք Բանի մը
Dative (Տրական) Իմիք Բանի մը
Locative (Ներգոյական) Իմիք Բանի մը
Instrumental (Գործիական) Իւիք, իւ Բանով մը
Ablative (Բացառական) Իմեքէ, իմեք, յԻմեքէ Բանէ մը
Accusative (Հայցական) զԻմն Բան մը

Grabar: Չիք ոք։

Western Armenian: Ոչ մէկը։

English: No one.

Grabar: «Արդ զի՞ թշնամի իմն եղէ ձեզ, զի զստոյգն խաւսեցայ:» —Գաղատացիք 4:16

Western Armenian: «Հիմա ձեր թշնամի՞ն եղայ՝ որովհետեւ ձեզի ճշմարտութիւնը խօսեցայ։»

English: “Have I now become your enemy because I spoke the truth?” —Galatians 4:16

Grabar: Եթէ վասն այլ իրիք խնդիր իցէ . . .

Western Armenian: Եթէ ուրիշ բանի մը մասին խնդիր կայ . . .

English: If there is anything further you bring up . . .

Grabar: Միթէ կարաւտացա՞յք իմիք:

Western Armenian: Բանի մը կարօտ եղա՞ք։

English: Did ye lack anything?

Grabar: Ոչ իւիք կարաւտացար:

Western Armenian: Ոչ մէկ բանով կարօտցար։

English: You were in want/need of nothing.

Grabar: Ի՞ւ գիտացից։

Western Armenian: Ի՞նչպէս պիտի գիտնամ։

English: How shall I know?

Grabar: «Նոյնպէս եւ փնչելն, եւ լեզուին կծել, եւ ունկանն հարկանել, եւ ըմբանին կծել, ոչ եթէ յայսոյ իմեքէ լինի, այլ ի բնական ազդեցութենէ անտի՝ զոր տնկեալ է արարչին . . . » —Եզնիկ Կողբացի, Եղծ Աղանդոց

Western Armenian: «Նոյնպէս փռնգտալը, եւ լեզուին սարսռացուցիչ յուզումը, ականջի խշշոցը եւ կոկորդին կծելը, չար ոգիէ մը չեն [գար], այլ բնազդէ մը որ արարիչը հաստատեց . . . »

English: “Likewise sneezing, the tingling of the tongue, ringing of the ear, and the prickling of the throat are not from some evil spirit, but from a natural instinct that has been implanted by the Creator . . .” —Eznik of Kołb, Against the Sects

Grabar: Ստացայ զիմն մի ՚ի նոցանէ։

Western Armenian: Իրենցմէ բան մը ստացայ։

English: I received something from them.

Test yourself:

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

A selection of famous literary lines, translated to 5th century Grabar

Some male names from 5th century Armenia