Grabar Pronoun Declensions: Ոմն

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Ոմն, ոք Մէկը
Genitive (Սեռական) Ուրումն, ուրուք Մէկու մը
Dative (Տրական) Ումեմն, ումեք Մէկու մը
Locative (Ներգոյական) Ումեմն, ումեք Մէկու մը
Instrumental (Գործիական) Ոմամբ Մէկով մը
Ablative (Բացառական) Ումեքէ, յՈւմեքէ Մէկէ մը
Accusative (Հայցական) զՈմն, զՈք Մէկը

Grabar: Մի ոմն ի նոցանէ . . .

Western Armenian: Իրենցմէ մէկը . . .

English: One of them . . .

Grabar: Ոչ ոք։

Western Armenian: Ոչ մէկը։

English: No one.

Grabar: Մի՛ ոք . . .

Western Armenian: Մէկը թող չի . . .

English: Let no one . . .

Grabar: Եմուտ ի տուն ուրումն։

Western Armenian: Մէկու մը տունը մտաւ։

English: He went into someone’s house.

Grabar: Մի՛ ումեք ասել զայն:

Western Armenian: Մէկու մը մի ըսեք անիկա։

English: Do not tell anyone that.

Grabar: Ճարտարախաւսաւ ոմամբ։

Western Armenian: Ճարտարախոսով մը։

English: With a certain orator.

Grabar: Ումեքէ ի մէնջ:

Western Armenian: Մեզմէ մէկէ մը։

English: From one of us.

Grabar: Եգիտ զոմն Հայ։

Western Armenian: Հայ մէկը գտաւ։

English: S/he found someone Armenian.

Grabar Western Armenian
Nominative (Ուղղական) Ոմանք Ոմանք
Genitive (Սեռական) Ոմանց Մի քանիին
Dative (Տրական) Ոմանց Մի քանիին
Locative (Ներգոյական) Ոմանց Մի քանիին
Instrumental (Գործիական) Ոմամբք Մի քանիով
Ablative (Բացառական) յՈմանց Մի քանիէն
Accusative (Հայցական) զՈմանս Մի քանին

Grabar: Ոմանք ի դպրացն։

Western Armenian: Դպիրներէն ոմանք։

English: Some of the scribes.

Grabar: Ոմանց ի նոցանէ։

Western Armenian: Անոնցմէ մի քանիին։

English: To some of them.

Grabar: յՈմանց ի նոցանէ։

Western Armenian: Անոնցմէ մի քանիէն։

English: From some of them.

Grabar: Հանդերձ ծերովք ոմամբք։

Western Armenian: Մի քանի ծերերով։

English: With a few elders.

Grabar: Թերեւս ապրեցուցից զոմանս:

Western Armenian: Թերեւս ոմանքը պիտի փրկեմ։

English: Perhaps I will save some of them.

Comments

Popular posts from this blog

Learn Classical Armenian!

A selection of famous literary lines, translated to 5th century Grabar

Some male names from 5th century Armenia