Grabar Verb Conjugations: Լինել
Present (Ներկայ) | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Լինիմ | Կ՛ըլլամ | Լինիմք | Կ՛ըլլանք |
Լինիս | Կ՛ըլլաս | Լինիք | Կ՛ըլլաք |
Լինի | Կ՛ըլլայ | Լինին | Կ՛ըլլան |
—
Grabar: Ես լինիմ միջնորդ . . .
Western Armenian: Ես միջնորդ կ'ըլլամ . . .
English: I will be intermediary . . .
—
Grabar: Բեռն լինիս ինձ:
Western Armenian: Ինծի բեռ կ'ըլլաս։
English: You will be a burden to me.
—
Grabar: Ի պարսպացն նետաձիգ լինին:
Western Armenian: Պարիսպներուն մէջ աղեղնաձիգներ կ'ըլլան։
English: There will be archers in the ramparts.
—
Անկատար անցեալ (Past Imperfect) | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Լինէի | Կ՛ըլլայի | Լինէաք | Կ՛ըլլայինք |
Լինէիր | Կ՛ըլլայիր | Լինէիք | Կ՛ըլլայիք |
Լինէր | Կ՛ըլլար | Լինէին | Կ՛ըլլային |
—
Grabar: Զցերեկ այրեալ լինէի ի տաւթոյ։
Western Armenian: Ցերեկը կ'այրէի տօթին մէջ։
English: I was burning in the daytime heat.
—
Grabar: Լինէր մրրիկ մեծ հողմոյ։
Western Armenian: Հովի մեծ փոթորիկ մը ելաւ։
English: There was a great tempest.
—
Grabar: Նոքա լուռ լինէին։
Western Armenian: Անոնք լուռ էին։
English: They were quiet.
—
Subjunctive | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Լիցիմ | (Պիտի) ըլլամ | Լիցուք | (Պիտի) ըլլանք |
Լիցիս | (Պիտի) ըլլաք | Լիջիք | (Պիտի) ըլլաք |
Լիցի | (Պիտի) ըլլայ | Լիցին | (Պիտի) ըլլան |
—
Grabar: Լիցիս մեզ փրկիչ։
Western Armenian: Մեզի փրկիչ պիտի ըլլաս։
English: You will be a savior to us.
—
Grabar: Յայտնի լիցի ձեզ . . .
Western Armenian: Յայտնի թող ըլլայ ձեզի . . .
English: Let it be known to you . . .
—
Grabar: Յուշ լիցին քեզ աւուրքն . . .
Western Armenian: Յիշէ այն օրերը . . .
English: Recall the days . . .
—
Conditional | |||
---|---|---|---|
Singular (Եզակի) | Plural (Յոգնակի) | ||
Grabar | Western Armenian | Grabar | Western Armenian |
Լինիցիմ | Ըլլամ | Լինիցիմք | Ըլլանք |
Լինիցիս | Ըլլաք | Լինիցիք, Լինիջիք | Ըլլաք |
Լինիցի | Ըլլայ | Լինիցին | Ըլլան |
—
Grabar: Զի՞նչ աւգուտ լինիցիմ ձեզ։
Western Armenian: Ի՞նչ օգուտ պիտի ըլլամ ձեզի։
English: What profit shall I be to you?
—
Grabar: Մի՛ կցորդ լինիցիս մեղաց աւտարաց
Western Armenian: Ուրիշներուն մեղքերուն հաղորդակից չըլլաս։
English: Do not be a participant in other men's sins.
—
Grabar: Ե՞րբ լինիցի այդ։
Western Armenian: Ե՞րբ պիտի ըլլայ ատիկա։
English: When will that happen?
—
Imperative (Հրամանական):
Լեր, լիջիր, լինիջիր. Եղիր.
Լիջիր, լինիջիր. Ըլլաս.
Լերուք. Եղէք.
Մի՛ լինիր, մի՛ լինիք. Մի՛ ըլլար, մի՛ ըլլաք.
—
Comments
Post a Comment