Grabar Noun Declensions: Ժամանակ
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Ժամանակ | Ժամանակ |
Genitive (Սեռական) | Ժամանակի | Ժամանակի |
Dative (Տրական) | Ժամանակի | Ժամանակի |
Locative (Ներգոյական) | ՚ի Ժամանակի | Ժամանակի |
Instrumental (Գործիական) | Ժամանակաւ | Ժամանակով |
Ablative (Բացառական) | Ժամանակէ | Ժամանակէ |
Accusative (Հայցական) | զԺամանակ | Ժամանակը |
—
Grabar: Իբրեւ լցաւ նորա քառասնամեայ ժամանակ . . .
Western Armenian: Երբ քառասուն տարեկան եղաւ . . .
English: When he was forty years old . . .
—
Grabar: Յայնմ ժամանակի . . .
Western Armenian: Այն ժամանակին . . .
English: At that time . . .
—
Grabar: Ի նմին ժամանակի . . .
Western Armenian: Նոյն ժամանակին . . .
English: At the same time . . .
—
Grabar: Ընդ այնու ժամանակաւ . . .
Western Armenian: Այդ ատեն . . .
English: At that time . . .
—
Grabar: Մանուկ եմ ես ժամանակաւ . . .
Western Armenian: Պզտիկ եմ ես տարիքով . . .
English: I am young in age . . .
—
Grabar: Յայնմ (հետէ) ժամանակէ . . .
Western Armenian: Այն ժամանակէն ի վեր . . .
English: Since that time . . .
—
Grabar: Ժամանակ նախագահութեան Թրամփի։
Western Armenian: Թրամփի նախագահութեան ժամանակը։
English: The period of Trump’s presidency.
—
Grabar | Western Armenian | |
---|---|---|
Nominative (Ուղղական) | Ժամանակք | Ժամանակներ |
Genitive (Սեռական) | Ժամանակաց | Ժամանակներու |
Dative (Տրական) | Ժամանակաց | Ժամանակներու |
Locative (Ներգոյական) | Ժամանակս | Ժամանակներու |
Instrumental (Գործիական) | Ժամանակաւք | Ժամանակներով |
Ablative (Բացառական) | ՚ի Ժամանակաց | Ժամանակէ |
Accusative (Հայցական) | զԺամանակս | Ժամանակները |
—
Grabar: Լցան զայն ժամանակք։
Western Armenian: Այն ժամանակները վերջացան։
English: Those times are over.
—
Grabar: Զի ցանկայր ՚ի բազում ժամանակաց տեսանել զնա։
Western Armenian: Որովհետեւ շատոնց կը ցանկար տեսնել իրեն։
English: For she had desired to see him for a long time.
—
Grabar: Ժամանակաւք իմասցիս։
Western Armenian: Ժամանակով պիտի իմանաս։
English: You will understand with time.
—
Grabar: Ի ժամանակաց ի ժամանակս։
Western Armenian: ժամանակէ ժամանակ (ատեն ատեն)։
English: From time to time.
—
Grabar: Զամիսս եւ զժամանակս եւ զտարիս . . .
Western Armenian: Ամիսները, ժամանակները եւ տարիները . . .
English: The months, times, and years . . .
—
Grabar: Մինչդեռ ժամանակս ի ձեռս է . . .
Western Armenian: Մինչ ժամանակը ձեռքս է . . .
English: While I have time on my hands . . .
—
Comments
Post a Comment